Այսօր տեղի ունեցած նիստի նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում, հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) մամուլի ծառայությունից։
Քրիստինե Մելքոնյանը 2022 թվականից մինչ օրս դասախոս է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, իսկ 2023 թվականից՝ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար:
Արա Շիրինյանը համահիմնադրել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիան և հեղինակ է մի շարք միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի։ 2019–2025 թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։