Ռուսաստանը մեղադրանք է առաջադրել Մոսկալիկի սպանության համար

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ահաբեկչության մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի մի քաղաքացու, ով կասկածվում է ռուս բարձրաստիճան զինվորականի սպանության մեջ։

Ռուսաստանի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալը՝՝59-ամյա Յարոսլավ Մոսկալիկիը, մահացել էր ուրբաթ՝ մեքենայի պայթյունից։ «Ինտերֆաքս»-ը, հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին, հայտնում է, որ կասկածյալ Իգնատ Կուզինը ինքնախոստովանական ցուցմունք է տվել և պնդել, թե իրեն հավաքագրել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունները։

Ուկրաինան չի մեկնաբանել միջադեպը։

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ փորձում են պարզել Մոսկալիկի սպանությանը ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը։