Անցած գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ուկրաինական Կամենսկոե քաղաքի վրա։ Վերջին տեղեկությունների համաձայն, մեկ մարդ մահացել է, չորսը՝ 11-ամյա աղջիկ և երեք կին, վիրավորվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Հարձակման հետևանքով բազմահարկ շենքի երկու բնակարաններ են հրդեհվել։ Խարկովում գիշերային հրետակոծության հետևանքով 14-ամյա տղա է վիրավորվել։
Կրոպիվնիցկի քաղաքը ևս ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, գրանցվել է առնվազն 10 պայթյուն, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները. զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։
Ռուսական անօդաչուների հարձակումներ՝ ուկրանիական Կամենսկոեի վրա. կա զոհ, վիրավորներ
Հրդեհ ուկրաինական Կամենսկոեի բնակարաններից մեկում՝ ռուսական անօդաչուների գրոհի հետևանքով, 26-ը ապրիլի, 2025թ.