Իսրայելը կպատժի երկու զինվորականների

Իսրայելն ընդունել է, որ անցած ամիս Գազայում շտապօգնության 15 աշխատակիցների սպանության պատճառ դարձած հարվածի ժամանակ զինվորականները թույլ են տվել «մասնագիտական ձախողումներ, խախտել են հրամանները»։

Շտապօգնության աշխատակիցները սպանվել էին մարտի 23-ին Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի մոտ։ Նրանց մարմինները գտնվել էին մեկ շաբաթ անց՝ ՄԱԿ-ի և Պաղեստինի Կարմիր մահիկի պաշտոնյաների կողմից:

Միջադեպի քննությունից հետո Իսրայելը հայտարարել է, թե հարվածի համար պատասխանատու ստորաբաժանման հրամանատարը նկատողություն կստանա, իսկ հրամանատարի տեղակալը պաշտոնանկ կարվի։

Մերձավոր Արևելքում այս առճակատումը սկսվեց մեկուկես տարի առաջ, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և պատանդառելով 251-ին:

Մինչ օրս պատանդների մեծ մասն ազատ է արձակվել՝ զինադադարի համաձայնագրերի կամ այլ պայմանավորվածությունների արդյունքում: Իսրայելի հարվածներից այս ընթացքում զոհվել է ավելի քան 51,000 պաղեստինցի, Գազայի հատվածում բնակչության մոտ 90 տոկոսը տեղահանվել է, հարյուր հազարավոր մարդիկ ապրում են վրանային ճամբարներում և ռմբակոծված շենքերում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը կշարունակի խոչընդոտել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված