«Երեխաները չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել
Your browser doesn’t support HTML5
Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ է կրակել, «Ազատության»-ը փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը, նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:20-ից մինչև լուսաբաց կրակում են: