Թեհրանը համաձայն է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններին
Your browser doesn’t support HTML5
Թեհրանը պատասխանել է Դոնալդ Թրամփի նամակին, որով ԱՄՆ նախագահը հորդորել էր վերսկսել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Թե ինչ է գրված պատասխան նամակում՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին չի բացահայտել, բայց ակնարկել է, որ Թեհրանը նախընտրել է ոչ մերժելու, ոչ էլ՝ համաձայնելու տարբերակը: