Ստեփանակերտը՝ Ալիևների ընտանիքի նոր լվացքատուն․ Meydan TV-ի բացահայտումը

Your browser doesn’t support HTML5

Ստեփանակերտի հայաթափումից տարիուկես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացքատունը, ադրբեջանցի հետաքննող լրագրողներն են պնդում։ Այստեղ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։