Նախարարը չի բացառում, որ Անկախության հռչակագրին հղումը հանվի. ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել «Ալիևի պահանջած հանրաքվեն»

Your browser doesn’t support HTML5

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանն անփոփոխելի է: