Ազատի կացարանի գործով նիստ. կապիտան Հակոբյանը կրկին պնդեց՝ ինքն է հրդեհի մեղավորը
Your browser doesn’t support HTML5
15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստին այսօր դարձյալ ցուցմունք տվեց առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանը։ Նա ևս մեկ անգամ ընդունեց՝ ինքն է հրդեհի բռնկման մեղավորը: Ասաց, թե 12 րոպե փորձել է մարել կրակը, չի կարողացել: