Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել՝ խարսխված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա, Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա առթիվ, վարչապետ Ռիշի Սունակին հղած ուղերձում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս համատեքստում գործադիրի ղեկավարը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ՝ ի շահ երկու երկրների և բարեկամ ժողովուրդների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում»