Պուտինը ժամանել է Ուզբեկստան

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Տաշքենդի օդանավակայանում ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 26-ը մայիսի, 2024թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը պաշտոնական այցով ժամանել է Ուզբեկստան։ Սա Ռուսաստանի նախագահի երրորդ արտերկրյա այցն է վերընտրությունից հետո։ Նախորդ շաբաթներին Պուտինն այցելել էր Չինաստան և Բելառուս։

«Սա Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններից և դրանց հետ կապված մյուս ընթացակարգերից՝ այդ թվում կառավարության ձևավորումից հետո տեղի ունեցող առաջին այցերից մեկն է։ Այն, որ նման ներկայացուցչական պատվիրակությունը հենց Ուզբեկստան է ժամանում, պատահական չէ։ Այս հանգամանքն ընդգծում է մեր դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության առանձնահատուկ բնույթը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի խոսքով՝ Մոսկվան և Տաշքենդն այժմ աշխատում են երկկողմ ապրանքաշրջանառությունը կրկնապատկելու ուղղությամբ։ «Մեր ցանկությունն է այն հասցնել տարեկան 20 միլիարդ դոլարի ցուցանիշի», - հայտարարել է Ուզբեկստանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում Կովկասի անվտանգության հարցով քննարկված «շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ»․ Լուկաշենկոն՝ Պուտինին«Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են». Պուտինն այցելում է Չինաստան