Ռուսաստանում ևս մեկ նավթամշակման գործարան է վնասվել

Ռուսաստան - Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը, արխիվ

Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Ռուսաստանի հարավում ևս մեկ արտադրական ձեռնարկություն է վնասվել։

РИА "Новости" գործակալության փոխանցմամբ` մայիսի լույս 19-ի գիշերը պայթյուններ են որոտացել Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկ քաղաքում գտնվող նավթամշակման գործարարանում։

Քաղաքային իշխանությունների տեղեկություններով` գործարանի տարածքին առնվազն վեց անօդաչու թռչող սարք է հարվածել։ Ձեռնարկության ներկայացուցիչները հաղորդել են, որ գործարանի տարածքում «տեսանելի ավերածություններ կան»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմը պնդում է, որ ԱԹՍ-ներ են ընկել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի տարածքում Խերսոնը կրկին ենթարկվել է հարձակման, կա առնվազն երկու զոհՀրդեհ Նովոռոսիյսկի ենթակայանում, 26 հազար մարդ մնացել է առանց հոսանքի