Փաշինյանը ՔՊ-ում զեկույցով է հանդես եկել սահմանազատման մեկնարկի մասին

Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից

Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իշխող կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով:

Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նաև պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն«Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված»․ Ալեն Սիմոնյան«Տունը իմն ա, ճանապարհը՝ բոլորինս». ինչ է փոխվելու Կիրանցի կամրջի՝ Բաքվին անցնելուց հետո