Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ Թուրքիան բողոքում է

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, արխիվ

Չիլիի Խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։

Հարավամերիկյան երկրի խորհրդարանում նախօրեին ընդունված բանաձևի դեմ Թուրքիան այսօր բողոքել է՝ հայտարարելով, թե այն «ուժ չունի»։

«Խորհրդարաններն իրավասու չեն մեկնաբանելու պատմության մեջ տեղի ունեցած իրադարձությունները և դրանց վերաբերյալ դատողություններ անել», - Anadolu գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, պնդելով, թե բանաձևը նաև հակասում է ցեղասպանությունների կանխարգելման և պատժելու մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիային։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից։

Աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայդեն. Այսօր հիշում ենք Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը«Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը». ՄակրոնԱնկարան մերժում է «1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները»Էրդողանը «հարգանքով է հիշում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին»