Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում 104 ռազմական բախում է եղել․ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում 104 ռազմական բախում է եղել, այսօր հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Հակառակորդը 13 հրթիռային և 56 օդային հարված է հասցրել, իսկ բազմակի հրթիռային համակարգերից 105 հարձակում է իրականացրել մեր դիրքերի և բնակեցված տարածքների ուղղությամբ», - նշված է հայտարարությունում։

Ուկրաինայի ԳՇ-ն հաև տեղեկացնում է, որ օպերատիվ իրավիճակը հյուսիսային ուղղություններով էապես չի փոխվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմը հայտարարում է Դոնեցկի մարզի Նովոմիխայլովկա գյուղը գրավելու մասին