Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը, որը ամերիկյան Սենատը հաստատել էր նախօրեին։

«Առաջիկա ժամերին մենք կսկսենք սպառազինության առաքումը Ուկրաինա։ Խոսքը ՀՕՊ համակարգերի համար նախատեսված զինամթերքի, հրետանային միջոցների, հրթիռների և զրահատեխնիկայի մասին է», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդենը վավերացրեց դաշնակիցներին 95 մլրդ դոլարի օգնություն տալու օրինագիծը