Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:
Ընդգծելով, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը՝ Միշելը հույս է հայտնել, որ այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին։
Warmly welcome the agreement between Armenia and Azerbaijan on the 1991 Alma Ata Declaration as the basis for border delimitation between the two countries. Border delimitation based on the unambiguous recognition of the territorial integrity of each country has been a key…
— Charles Michel (@CharlesMichel) April 20, 2024
Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել՝ ընդգծելով՝ չէր ուզի, որ ո՛չ թերագնահատվեր, ո՛չ գերագնահատվեր տեղի ունեցածը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշի ու Ղազախի միջև չորս հատվածների սահմանազատումը Փաշինյանը պիլոտային է համարում