Մարաթոնյան վազորդ Նինա Զարինան հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցությունը ռուսաստանցի պրոֆեսիոնալ մարզուհի Նինա Զարինային թույլատրել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

Ապրիլի 5-ից նա իրավունք ունի ներկայացնելու Հայաստանը։

Մարաթոնյան երկար տարածությունների վազորդ 37-ամյա Զարինան 2019-ի դեկտեմբերից ապրում է Միացյալ Նահանգներում։ 2021 թվականին Լոս Անջելեսի մարաթոնում նա գրավել է 3-րդ տեղը։