Արևմուտքը ՀՀ-ին միայն գործիքի դեր է վերապահում՝ տարածաշրջանում նոր մեծ հրդեհ բորբոքելու համար․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ կրկին քննադատել է Արևմուտքին՝ նշելով, թե Արևմուտքը Հայաստանին միայն գործիքի դեր է վերապահում՝ տարածաշրջանում նոր մեծ հրդեհ բորբոքելու համար։

«Ինչպիսի գեղեցիկ խոսքեր էլ, որ ասեն Հարավային Կովկասում խաղաղության մասին հոգ տանելու շուրջ Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որի օգնությամբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել», - ասել է Զախարովան։

Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման կուրս է վարում, և Արևմուտքը Երևանի միջոցով ջանում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից: Մոսկվայի ու Երևանի միջև լարվածության նոր պատճառ է դարձել Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը փորձում է իրավիճակը Հարավային Կովկասում վերադարձնել տարածաշրջանի ամենավատ ժամանակներ. Զախարովա
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»