Հունաստանում վառվեց Փարիզի օլիմպիական խաղերի ջահը

Օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողություն, արխիվ

Այսօր Հունաստանում, անտիկ Օլիմպիայում ավանդական արարողությամբ վառվեց Փարիզի օլիմպիական խաղերի ջահը։

11 օր այն պտտվելու է Հունաստանում և ապրիլի 26-ին, ժամանակակից Օլիմպիական խաղերը 1896 թվականին առաջին անգամ հյուրընկալած Աթենքի մարզադաշտում փոխանցվելու է Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Հաջոդ օրը եռակայմ առագաստանավով այն ուղևորվելու է Մարսել։

Ջահի փոխանցումավազքը կտևի 68 օր և կավարտվի Փարիզում, երբ Հունաստանից բերված կրակով վառվի Փարիզի մարզադաշտի օլիմպիական ջահը։