Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան

Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահներ Էմոմալի Ռահմոն և Իլհամ Ալիև, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պետական այցն Ադրբեջան նախատեսվում է այս տարվա մայիսի երկրորդ կեսին: Այդ մասին այսօր հայտնել է Տաջիկստանի նախագահի աշխատակազմը:

Այցի նախապատրաստական աշխատանքներն օրերս Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ արտգործնախարարների հավաքում մանրամասն քննարկել են Տաջիկստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սիրոջիդին Մուխրիդինն ու Ջեյհուն Բայրամովը:

Մայիսի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել Տաջիկստանի մշակույթի օրերը, Տաջիկական կինոյի օրը և տաջիկ-ադրբեջանական գործարար համաժողովը: Ռահմոնը և Ալիևը կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: