Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 հազար 634-ի

Գազա, արխիվ

Գազայի հատվածում իսրայելյան բանակի հարվածների հետևանքով սպանված մարդկանց թիվը շաբաթ օրվա դրությամբ հասել է 33 հազար 634-ի: Այդ մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց համարվող «Համաս» զինյալ խմբավորմանը:

Վիրավորների թիվը հասել է 76 հազար 214-ի:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում խիստ սրվել է այն բանից հետո, երբ «Համաս»-ի զինյալները 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածից անակնկալ գրոհի են ենթարկել հրեական սահմանամերձ խաղաղ բնակավայրերը: Ենթադրվում է, որ այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, կան հարյուրավոր պատանդներ:

Միջազգային համայնքը ոչ համաչափ է որակում Իսրայելի պատասխանը: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը պետք է ամնբողջությամբ ոչնչացնի «Համաս»-ի բոլոր ջոկատները Գազայի հատվածում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը Գազայի հատվածի հյուսիսում նոր անցակետ է կառուցում հումանիտար բեռների համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրադադար չի լինի առանց գերիների ազատ արձակման. Նեթանյահու