Թրամփի համոզմամբ, ԱՄՆ-ն պետք է անվճար օգնության փոխարեն վարկ տրամադրի Ուկրաինային

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կուսակցությունը հիմա ուսումնասիրում է Ուկրաինային օգնության տրամադրումը վերսկսելու հնարավորությունը, սակայն դա պետք է արվի բացառապես որպես վարկ։

Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնի հետ հանդիպման ընթացքում, որը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքով։

«Մենք քննարկում ենք հարցը, մտածում ենք, որ այն {օգնությունը} պետք է լինի վարկ, այլ ոչ թե պարզ նվեր»,- ասել է նախկին նախագահը, ով այս տարվա նոյեմբերին պայքարելու է Սպիտակ տուն վերադառնալու համար:

Միաժամանակ Թրամփը եվրոպական երկրներին կոչ է արել «քայլ առաջ անել» և ավելի շատ գումար տրամադրել Կիևին՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը ԱՄՆ-ի տրամադրած ծավալին համապատասխանեցնելու համար։

«Ինձ շատ կվրդովվեցնի, եթե նրանք դա չանեն»,- զգուշացրել է Դոնալդ Թրամփն, ով մշտապես վերապահումներով է խոսում Ուկրաինային ռազմական և նյութական աջակցություն հատկացնելու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգ․ «Հարկավոր է փոխել Ուկրաինային հատկացվող օգնության դինամիկան»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց արևմտյան օգնության Ուկրաինան կպարտվի. Զելենսկի