Ի՞նչ է ստացել Երևանը խաղաղության բանակցությունների արդյունքում
Your browser doesn’t support HTML5
Ի՞նչ է ստացել Հայաստանն ավելի քան երկու տարի ձգվող խաղաղության բանակցությունների արդյունքում։ Երևանն ու Բաքուն դեմ առ դեմ հանդիպումներից բացի, միմյանց են ուղարկում նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկներ, որոնք փոխանակվել են արդեն ութ անգամ։ Վերջին խմբագրումն ուղարկել է հայկական կողմը։