Իսրայելի օդային հարվածների հետևանքով Հալեպում Սիրիայի բանակի առնվազն 36 զինվոր է զոհվել

Հալեպը ռմբակոծությունից հետո, 2017թ․

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Հալեպում Սիրիայի բանակի առնվազն 36 զինվոր է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի համաձայն, իսրայելական ավիահարվածները, որոնք իրականացվել են մարտի 29-ի լուսադեմին, թիրախավորել են Հալեպի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Ջիբրին շրջանում լիբանանյան շիա իրանամետ շարժմանը պատկանող զենքի պահեստը:

Կազմակերպության տեղեկություններով՝ իսրայելական ռմբակոծության թիրախ են դարձել նաև ալ-Սաֆիրա քաղաքի որոշ գործարաններ, պայթյուններ են հնչել Հալեպի արևմուտքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելական օդուժը գիշերը թիրախավորել է Դամասկոսի շրջակայքի որոշ հատվածներ. SANA