ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչները Հայաստանում են

ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչները Հայաստանում են։

Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին երեկ այցելել են Գլխավոր դատախազություն, հանդիպել գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանի և զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ։ Նախաձեռնությունն ամերիկյան կողմինն է։

Ըստ հայկական կողմի՝ զինվորական դատախազը կարևորել է փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին»․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություն