Լեհաստանը պնդում է, որ ռուսական հրթիռը խախտել է օդային տարածքը

Թևավոր հրթիռ, արխիվ

Լեհաստանը պնդում է, որ ռուսական թևավոր հրթիռը խախտել է իր օդային տարածքը։

Ըստ Վարշավայի՝ օբյեկտը Լեհաստանի օդային տարածքում գտնվել է 39 վայրկյան, որից հետո լքել է հանրապետության տարածքը։ Այն, ըստ հաղորդագրության, Լեհաստանի օդային տարածք է ներխուժել Օսերդո գյուղին հարակից տարածքից։

Անցյալ տարեվերջին լեհ զինվորականները հայտարարեցին նմանատիպ միջադեպի մասին, պնդում էին, որ ռուսական հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը։

Այսօրվա հայտարարությունը հաջորդել է ուկրաինացի պաշտոնյաների հաղորդումներին, որ Ռուսաստանը մոտ 20 հրթիռ և յոթ «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք է ուղղել արևմտյան Ուկրաինայի Լվովի շրջանին, որը գտնվում է Լեհաստանի սահմանի մոտ: Բազմաթիվ պայթյուններ են որոտացել նաև մայրաքաղաք Կիևում։

Լեհական կողմը հավելել է, որ երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը ակտիվացված են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը ֆիքսել է Լեհաստանում ընկած հրթիռի թռիչքը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիդերլանդների F-35-երը Լեհաստանի օդային տարածքից հեռացրել են ռուսական ռազմական ինքնաթիռները