Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս.Վ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին:

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ սա 2023 թվականի մարտի 18-ին ուժ մտած՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա բավարարված՝ հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է: Առաջինը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին. վերջինս դեկտեմբերին է հանձնվել Չինաստանի իրավասու մարմիններին: