Բաքուն հերթական անգամ երկարաձգեց կարանտինային ռեժիմը

Ադրբեջանի կառավարություն հերթական անգամ երկարաձգեց երկրում կարանտինային ռեժիմը, որը գործում է 2020 թվականի մարտից՝ կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու նպատակով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սահմանափակումները կգործեն մինչև հուլիսի 1-ը։

Հատուկ ռեժիմի համաձայն կշարունակեն փակ մնալ Ադրբեջանի բոլոր՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ ցամաքային սահմանները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COVID-19-ով պայմանավորված Ադրբեջանի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ