Հայաստանի դիրքորոշման պատճառով տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը փակուղում է հայտնվել. Մոսկվա

Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը փակուղում է հայտնվել Հայաստանի դիրքորոշման պատճառով:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի առաջ քաշած պայմաններից, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է լինեն հավասարության և փոխադարձության շրջանակներում՝ ելնելով ինքնիշխանության և իրավասության սկզբունքից։

«Թեման ավելի վաղ մանրամասն քննարկվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբում։ Ցավոք, այդ հարցը մտել է փակուղի մեր հայաստանցի գործընկերների դիրքորոշման պատճառով»», - հայտարարել է Զախարովան՝ առանց հստակեցնելու, թե որն է եղել հայկական կողմի դիրքորոշման պատճառը։

Հունվարին Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պնդել էր՝ Ադրբեջանից Նախիջևան Ադրբեջանի քաղաքացիներն ու բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման: Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի, հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եռակողմ համաձայնություններում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա․ ԼավրովՎերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները պաշտոնական Երևանը համարում է «լրջագույն հարված խաղաղության գործընթացին»Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի. Ալիև