Օնալը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան, Յըլդըզը՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ

Սեդաթ Օնանը, արխիվ:

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սեդաթ Օնալը նշանակվել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան, իսկ նրա պաշտոնը կստանձնի Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յըլդըզը։

Դիվանագիտական աղբյուրների համաձայն, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն այդ որոշումների մասին տեղեկացրել է թուրք բարձրաստիճան դիվանագետներին: