Ըստ Ամիրբեկովի՝ ադրբեջանական ծավալապաշտության մասին ԵՄ որոշ պաշտոնյաների հայտարարությունները հիմնազուրկ են

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, թե ադրբեջանական ծավալապաշտության մասին Եվրամիության որոշ պաշտոնյաների հայտարարությունները հիմնազուրկ են։ Նա պնդել է, թե Ադրբեջանը որևէ պլաններ կամ հավակնություններ չունի Հայաստանի տարածքի հանդեպ։

Ամիրբեկովը կրկնել է Բաքվի տեսակետները, թե Հայաստանի Սահմանադրությունում և մի շարք օրենքներում, ինչպես նաև Եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ ներկայացված բազմաթիվ հայցերին կից փաստաթղթերում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն պարզաբանել է՝ էլ որ փաստաթղթերի հետ է խնդիր տեսնում