Հունական ծովային ընկերության գրասենյակում կրակոցների հետևանքով 4 հոգի է զոհվել

Հունաստանում ծովային փոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցը, մտնելով գրասենյակ, կրակ է բացել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Նա հետո ինքնասպան է եղել, երբ ոստիկանական ուժերը պատրաստվել են գործողության դիմել։

Միջադեպը տեղի է ունեցել Աթենքի արվարձանում։ Ընկերության տնօրենը սպանվածների թվում է, հաղորդում է երկրի ոստիկանությունը։