Հրդեհ` Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում

Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է 25 հազար քմ մակերեսով պահեստի 6 հազար քմ հատվածում։

Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:

ՆԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։

Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատների տասներկու մարտական հաշվարկ։