Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Նիդերլանդներ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով գտնվելու է Նիդերլանդներում:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: