Մահացել է Նամիբիայի նախագահը

Մահացել է Նամիբիայի նախագահ Հագե Գեյնգոբը 82 տարեկան հասակում, հայտարարել է պետության ղեկավարի գրասենյակը սոցցանցերում։

Նա մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր անցնում քաղցկեղի բջիջների հայտնաբերվելուց հետո։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահի մահվան կապակցությամբ նախարարների կաբինետը արտահերթ նիստ կանցկացնի՝ կառավարական անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։