Ադրբեջանում ավտովթարից երեք մարդ է մահացել

«Կամազ» բեռնատարը կորցնելով կառավարումը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մարդատար «Վազ» մակնիշի մեքենային, որից հետո բեռնատարը կամրջից ընկել է Բաքու-Հորադիզ երկաթգծի վրա։ Երկու վարորդները և մարդատար մեքենայի ուղևորը տեղում մահացել են։

Միջադեպը տեղի է ունեցել Իմամվերդիլի գյուղի մոտ՝ Իմիշլի- Բեյլագան մայրուղու կամրջին։