Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ նախքան ընտրությունները․ Պեսկով

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը Սոչիում, 4-ը սեպտեմբերի, 2023թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ նախքան ռուսաստանյան նախագահական ընտրությունները, Shot Telegram ալիքին հայտնել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ, իրոք, ռուս-թուրքական շփումներն ամենաբարձր մակարդակով օրակարգում են, դրանք պատրաստվում են»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հյուսիսային Կորեա դժվար թե տեղի ունենա առաջիկա երկու ամսում։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում պետք է անցկացվեն այս տարվա մարտի 15-ից 17-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Հյուսիսային Կորեա և Թուրքիա, այցելելու հրավեր ստացել է․ Լավրով