Ցույցեր Ուֆայում՝ ի աջակցություն ազատազրկված ակտիվիստի, կան բերման ենթարկվածներ

Հարյուրավոր մարդիկ Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում կրկին փողոց են դուրս եկել աջակցություն հայտնելու անցած օրերին չորս տարվա ազատազրկման դատապարտված բնապահպան ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը մի խումբ ցուցարարների է բերման ենթարկել։

Նախորդ՝ հունվարի 17-ի հավաքը վերածվել էր բախումների, ուժայինները ցուցարարների դեմ մահակներ, արցունքաբեր գազ էին կիրառել։

Բողոքի ցույց հարուցած ակտիվիստի դեմ քրեական գործի հիմքում նրա ելույթն է, որը հնչել է գյուղատնտեսական հողերի ոչնչացման և ջրի աղտոտման հանգեցրած ոսկու ապօրինի արդյունահանման դեմ ակցիաների ժամանակ։

Ալսինովը նաև հայտարարել էր, թե «մինչ բաշկիրները կռվում են Ուկրաինայում, Բաշկորտոստանում խլում են նրանց հողերը»։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաշկիրիայում ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ ցրում են բողոքի ցույցը, կան տուժածներ