Թբիլիսիի տաճարից հեռացվեց Ստալինին պատկերող սրբապատկերը

Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարի կենտրոնական սրահից հեռացվեց Ստալինին պատկերող աղմկահարույց սրբապատկերը։

Ըստ վրացական աղբյուրների՝ նման որոշում է կայացրել Պատրիարքարանը։

Սրբապատկերը եկեղեցուն նվիրաբերած Դավիթ Թարխան-Մուրավին «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում ասել է, որ սրբապատկերը կխմբագրվի և Ստալինի կերպարի փոխարեն կհայտնվի քաղցկեղից բուժված կին։

Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում տեղադրված Ստալինին պատկերող սրբապատկերը սկանդալի պատճառ էր դարձել, վրաց ակտիվիստները ներկ էին շփել սրբապատկերի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաց ուղղափառ եկեղեցին խնդրում է նվիրատուներին խմբագրել Ստալինին պատկերող սրբապատկերը