Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Այլ մանրամասներ հաղորդագրությունը չի փոխանցում:
Ռորի Դոմմին նախօրեին ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:
Դոմմն ու Գրիգորյանն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին, հաղորդել է ԱԽ գրասենյակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետը«Պաշտպանական սարքավորումներ և այլն». ԵՄ-ից մանրամասնել են հնարավոր աջակցությունը Հայաստանին ԵՄ-ն դիտարկում է պաշտպանական զենքի տրամադրումը ՀայաստանինԵՄ-ը մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. Մարագոս