Լաչինում այսօր ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել

Լաչինում այսօր ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել, այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները։

Ըստ հաղորդագրության՝ զինծառայողներ Հասան Իսմայիլովը և Սախավեթ Ախունդովը մահացել են «ճանապարհատրանսպորտային պատահարի» հետևանքով, դեպքը տեղի է ունեցել «լեռնային գոտու դժվարանցանելի տեղանքում»: