Փլուզում Ղազախստանի սրճարաններից մեկում, կան զոհեր, վիրավորներ

Ղազախստանում սրճարանի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել, հաղորդում է Արևմտյան Ղազախստանի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի լույս 4-ի գիշերը Ուրալսկի սրճարաններից մեկում։ Նախնական վարկածով՝ սրճարանում գազի արտահոսքից պայթյուն է եղել, որից հիտո շենքը փլուզվել է։

Վեց անձինք, տարբեր վնասվածնքերով, դուրս են բերվել փլատակներից, հինգը տեղափոխվել են հիվանդանոցներ։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, վարչությունը չի բացառում, որ փլատակներում դեռ մարդիկ լինեն։