Հրդեհ երևանյան տրոլեյբուսում․ տուժածներ չկան

Երևանում տրոլեյբուս է հրդեհվել, հայտնում են ՆԳՆ-ից։

Թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը հրդեհից հետո բախվել է կայանած ավտոմեքենային, տուժածներ չկան։

Ըստ հաղորդագրության՝ այրվել են տրոլեյբուսը, հարակից խանութի հատված։