Երևան-Կապան և հակառակ իրականացվել է 22-ական չվերթ, տեղափոխվել է 189 ուղևոր

Երևանից փորձնական թռիչք կատարած L-410 օդանավը վայրէջք է կատարում Կապանի «Սյունիք» օդանավակայանում, 26-ը ապրիլի, 2023թ.

Երևան-Կապան և հակառակ ուղղություններով իրականացվել է 22-ական չվերթ, տեղափոխվել է 189 ուղևոր: Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

«Մեծ մասում լինում է, որ տոմսերը բոլորը վաճառված չեն լինում, մենք դա հասկանում ենք՝ ինչու է այդպես, բայց չենք դադարեցնում չվերթները», - ընդգծեց Գնել Սանոսյանը:

Երևան-Կապան և Կապան-Երևան կանոնավոր թռիչքները սկսվեցին այս տարվա օգոստոսին, դրանց չխանգարեցին այդ օրերին արձանագրված՝ ադրբեջանական կողմից կրակոցները «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդանավակայանի վրաԱռաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով կանոնավոր թռիչքները. որքանո՞վ են դրանք անվտանգ Գիշերը Ադրբեջանի տարածքից անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի օդակայանի ուղղությամբ. ՀՀ ԱԱԾ