Պիցունդայի ամառանոցը Աբխազիան հանձնեց Ռուսաստանին

Աբխազիայի ընդդիմությունը բողոքում է Պիցունդայի համաձայնագրի դեմ, 26-ը դեկտեմբերի,2023թ․

Ինքնահռչակ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան դեկտեմբերի 27-ին ստորագրել է նույն օրը առավոտյան խորհրդարանում վավերացված ռուս-աբխազական համաձայնագիրը, ըստ որի Պիցունդայի ամառանոցը փոխանցվում է Ռուսաստանին։

Ծովախորշում ընկած Պիցունդայի հայտնի կառավարական ամառանոցը կառուցվել է 1961 թվականին։

«Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան սոցցանցում գրել է, որ Ռուսաստանը օկուպացված Աբխազիայի անեքսիայի ևս մեկ քայլ կատարեց «Վրացական երազանքի» լռության ֆոնին»։