Ռումինական հյուրատան հրդեհի հետևանքով առնվազն 5 հոգի զոհվել է

Բուխարեստից հյուսիս գտնվող գյուղերից մեկում ռումինական հյուրատանը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել:

Փրկարարները շենքի ածխացած ավերակներում շարունակում են որոնել հինգ անհետ կորածների։ Իշխանությունները հայտնել են, որ 18 մարդու հաջողվել է փրկվել հրդեհից։

Առայժմ հայտնի 9է հրդեհի պատճառը: Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ շենքն, ըստ երևույթին, հրդեհային ստուգում չի անցել։