Իսրայելում սուրճի փաթեթների վրա «Թուրքական» գրությունը կփոխարինվի հայրենասիրական կարգախոսներով

Ուղղադավան հրեա վանականները սրճարանում, Երուսաղեմ, 20 դեկտեմբերի, 2023թ.

Strauss ընկերությունը, որն Իսրայելում սննդամթերքի և ըմպելիքների խոշոր արտադրողներից մեկն է, ժամանակավորապես փոխել է խանութներում վաճառվող սուրճի փաթեթների դիզայնը և «Թուրքական սուրճ» անվան փոխարեն փաթեթների վրա տեղադրում է հայրենասիրական կարգախոսներ:

Այդ որոշումն ընդունվել է Գազայի հատվածում ընթացող պատերազմի պայմաններում թուրք-իսրայելյան հարաբերությունների կտրուկ վատթարացման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրք այլ պաշտոնյաների կողմից Իսրայելի ղեկավարներին հասցեագրված խիստ՝ երբեմն վիրավորանքներով ուղեկցվող քննադատության կապակցությամբ:

«Թուրքայկան սուրճ» գրությունը սուրճի փաթեթների վրայից հեռացնելու Strauss ընկերության որոշման մասին հաղորդել է Yedioth Ahronoth թերթը։

Իսրայելում այդ ընկերությունը շուրջ 60 տարի է սուրճը վաճառել «թուրքական» մակագրությամբ:

Հիմա սուրճի կարմիր գույնի փաթեթը զարդարվում է Իսրայելի դրոշով և ներկայումս հայտնի հայրենասիրական կարգախոսներով՝ «Իսրայելի ժողովուրդը ապրում է», «Մենք այլ երկիր չունենք», «Միասին մենք ուժեղ ենք», «Հաղթանակի սերունդ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար․ Էրդողան