Ըստ «Թուրան»-ի՝ գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր

Գերիների վերադարձ Երևան, 6-ը հոկտեմբերի, 2021թ․

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։

Հայկական կողմը նման տեղեկություն չի հաղորդել։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն, Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ ռազմագերիների, հայկական կողմը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։ Համաձայնությունից գրեթե հինգ օր է անցել, բայց հայ գերիների վերադարձի մասին հստակ տեղեկություն չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիների վերադարձի մասին հստակ տեղեկություն չկա. ինչո՞ւ է ձգձգվում գործընթացը