Սպիտակ տունը հեգնանքով է արձագանքել 2024 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի առաջադրման լուրին՝ նկատել տալով, որ սպասվելիք արդյունքն արդեն հայտնի է:
«Պուտինն առաջադրվե՞լ է, երևի կատաղի ընտրապայքար կլինի, չէ՞»,- ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին:
Air Force One ինքնաթիռում [ԱՄՆ նախագահի ծառայողական ինքնաթիռը. - խմբ.] լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել է ավելի մանրամասն մեկնաբանություններից և նշել, թե այս պահին ասելիք չունի:
Ռուսական և արտասահմանյան մամուլը նշում են, որ Պուտինի հաղթանակը 2024 թվականի նախագահական ընտրություններում գրեթե երաշխավորված է, քանի որ նա լուրջ մրցակից չի ունենա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վլադիմիր Պուտինն այսօր հաստատեց, որ կառաջադրվի Ռուսաստանի 2024 թվականի նախագահական ընտրություններին 2024-ի մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն